«Ժիրոնան» իր պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների Լիգային

Մայիսի 4-ին «Ժիրոնան» Լա Լիգայի 34-րդ տուրի խաղում հյուրընկալել էր «Բարսելոնային» և հաղթանակ տոնեց՝4։2 հաշվով։

Այս արդյունքը ոչ միայն բերեց «Ժիրոնային» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում, այլև երաշխավորեց թիմին թոփ-4-ը:

Այսպիսով, «Ժիրոնան» իր պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների Լիգային։