Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հաջորդ տարի կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ 24-ամյա խաղացողի նկատմամբ ավելի վաղ հետաքրքրություն էին ցուցաբերել Պրեմիեր Լիգայի այլ գրանդներ։

Նշվում է, որ պորտուգալացին կոնֆլիկտ է ունեցել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ, ինչը կարող է պատճառ դառնալ, որ ակումբը բաժանվի Լեաուից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։

Հունիսին հարձակվողը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։