«Ալ-Նասրի» երկրպագուները հսկայական պաստառի վրա Ռոնալդուին պատկերել են սուպերհերոսի կերպարով (VIDEO)

Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ հաղթեց «Դամակին»  2-1 հաշվով։

«Ալ-Նասրի» երկրպագուները տրիբունաներում հսկայական պաստառ են կախել Ռոնալդուի պատվին՝ որպես սուպերհերոս և 200 համար։

Պորտուգալացին ֆուտբոլի պատմության միակ խաղացողն է, ով կարողացել է 200 հանդիպում անցկացնել ազգային հավաքականի կազմում։

Իսկ «Ալ-Նասրի» հաղթական գոլը 57-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։