Մոհամեդ Սալահը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն այս ցուցանիշով

Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Թոթենհեմին» 4։2 հաշվով։

Մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահն այս խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ Opta-ի՝ Սալահը դարձել է Պրեմիեր Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով երեք մրցաշրջան անընդմեջ խփել է 10+ գոլ և կատարել 10+ գոլային փոխանցում։

Ընդհանուր առմամբ, եգիպտացին իր կարիերայում ունի 5 նման մրցաշրջան։ Այս ցուցանիշով նա հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիին: