Լուկաշ Հրադեցկին Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

Մայիսի 5-ին «Այնտրախտը» Բունդեսլիգայի 32-րդ տուրի խաղում հյուրընկալեց «Բայերին»։ Հյուրերը 5։1 հաշվով ջախջախեցին։

«Բայերի» դարպասն այս խաղում պաշտպանում էր Լուկաշ Հրադեցկին։

Սա ֆիննացու 292-րդ հանդիպումն է Բունդեսլիգայում, ինչը նրան դարձնում է Գերմանիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության մեջ ամենաշատ ելույթ ունեցող արտասահմանցի դարպասապահը: Հրադեցկին շրջանցեց Յան Զոմմերի նվաճմանը, ով հանդես է եկել «Բավարիայում» և «Բորուսիա Գլադբախում»: