Դեկոն՝ Նեյմարի ձախողված տրանսֆերի մասին․ «Խոսակցություններ են եղել նրա գործակալի հետ»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկոյին հարցրել են՝ արդյոք ակումբը կարող էր ձեռք բերել Նեյմարին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Խոսակցություններ են եղել նրա գործակալի հետ։ Բայց ճշմարտությունն այն է, որ գործարքը երբեք իրատեսական չէր թվում։ Մենք ունենք ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիր, որը շատ բան է թելադրում։ Մենք գիտենք, որ Նեյմարը շատ բարձր աշխատավարձ ունի, և նա առաջարկներ է ունեցել Սաուդյան Արաբիայի ակումբներից։ Շատ դժվար էր Նեյմարին հետ բերել ներկայիս իրականություն»,- Դեկոյի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ ամռանը Նեյմարը համալրել է «Ալ-Հիլալի» կազմը։