«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը երեք շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը մկանային վնասվածք է ստացել: 31-ամյա ֆուտբոլիստին ապաքինվելու համար կպահանջվի մոտ երեք շաբաթ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում Մագուայրը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդին» մնացել է 4 հանդիպում Պրեմիեր Լիգայում, այդ թվում մայիսի 12-ին կայանալիք «Արսենալի» հետ։ Էրիկ տեն Հագի թիմը մայիսի 25-ին կխաղա Անգլիայի Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հետ։