Դեկլան Ռայս․ «Լավ վերադարձ էր»

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ հանդիպման մասին (2-2)։

«Առաջին խաղակեսը մեր վատագույնն էր այս մրցաշրջանում սխալների առումով: Բայց մենք պետք է արժանին մատուցենք «Չելսիին», նրանց մարզչին։

Հեշտ չէ սրտով խաղալ և բնավորություն ցույց տալ, երբ պարտվում ես 0:2 հաշվով: Պետք է պայքարել, ճիշտ վերաբերմունք ունենալ, թիմակիցներին առաջ մղել և վստահ լինել, որ բոլորը շարունակում են հավատալ հաջողությանը։ Դա լավ վերադարձ էր»,- Ռայսի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ «Արսենալը» 21 միավորով երկրորդն է Պրեմիեր Լիգայում։ «Չելսին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 12 միավորով 9-րդ տեղում է։