Հայտնի է, «Բարսելոնայի» հաջորդ մրցաշրջանի թիմի ավագի գլխավոր թեկնածուի անունը

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան հաջորդ մրցաշրջանում կդառնա թիմի ավագը: Ինչպես հաղորդում է Relevo-ն, ակումբի մարզչական շտաբը տպավորված էր ֆուտբոլիստի արձագանքից՝ կապված կայուն խաղային պրակտիկայի բացակայության հետ:

Քանի, որ Սերխիո Բուսկետսն ու Սերխի Ռոբերտոն, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով, Ալբան կդառնա ավագի դերի գլխավոր թեկնածուն։

Հիշեցնենք, որ Ժորդիի պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ավարտին։ Ընդ որում, Ալբան ակումբի աշխատավարձի առաջին տեղերից մեկն է՝ տարեկան վաստակելով մոտ 20 միլիոն եվրո։