Հենրիխ Մխիթարյան. «Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Առաջին Ալիքի 3:1 հաղորդմանը, որի ժամանակ անդրադարձել է կարևոր  թեմաների։

«Ամեն ինչ լավ է: Բնականաբար, շատ ուրախ ենք: Միշտ էլ հավատը եղել է, որ չեմպիոն կդառնամ: Երկար սպասեցի այս Սկուդետտոյին, բայց այն շատ արժեքավոր ու շատ սպասված է:

Շատ ուրախ եմ այս նվաճման համար: 35 տարեկանում Սկուդետտո նվաճելը ոչ բոլորի մոտ է ստացվում: Կանգ չեմ առնելու այս նվաճման վրա: Փորձելու եմ ամեն ինչ անել, որ հաջորդ տարին էլ հաջող ստացվի»:

Նպատակներ շատ են եղել: Մանկությանս տարիների ամենաառաջին նպատակը եղել է «Արսենալում» խաղալը, որն ի կատար է ածվել: Միշտ երազել եմ խաղալ այդ ակումբում:

Դեռ շատ նպատակներ ունեմ: Փորձում եմ հնարավորինս երկար խաղալ: Կարիերայի վերջում կհասկանամ արդյոք կարողացա՞ իրագործել բոլոր նպատակներս»: