«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը թիմի մի քանի ֆուտբոլիստնների հետ

Կատալոնական «Բարսելոնայում» նախատեսում են երկարաձգել պայմանագրերը թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ, այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագրեր առաջարկել պաշտպաններ Մարկոս ​​Ալոնսոյին ու Ռոնալդու Արաուխոյին, ինչպես նաև կիսապաշտպան Գավիին։ Այս եռյակի հետ բանակցությունները առաջադեմ փուլում են։

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրից հետո «Բարսելոնան» վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Չավի Էրնանդեսի թիմերը երկու միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից»: