«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին» չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ

«Բարսելոնան» հրապարակել է հաղորդագրությունը այն բանից հետո, երբ «Ռեալը» հաղթեց Լա Լիգայում։

Կատալոնացիների պարտությունը «Ժիրոնայի» հետ խաղում (2:4) մադրիդցիներին երաշխավորեց առաջին տեղը։

«Շնորհավորում ենք «Ռեալին» չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ»,- ասվում է գրառման մեջ։