Էրիկ տեն Հագ. «Նա մի քանի լավ մրցաշրջան անցկացրեց»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Աարոն Վան-Բիսակայի վաճառքով։

«Վան-Բիսակին ապագա ունի թիմում: Նա մի քանի լավ մրցաշրջան անցկացրեց, բայց այս մրցաշրջանի սկզբում հաճախ էր հիվանդանում, վնասվածքներ ուներ։

Բայց նա առաջադիմում է, դա նկատելի է»,- մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։