Պեպ Գվարդիոլա. «Որոշ ֆուտբոլիստներ սովորականից վատ խաղացին, մենք հեշտությամբ կորցնում էինք գնդակը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Սպորտինգի» դեմ առաջին հանդիպման արդյունքները: (5:0).

«Որոշ ֆուտբոլիստներ սովորականից վատ խաղացին, մենք հեշտությամբ կորցնում էինք գնդակը: Միաժամանակ այսօր շատ սառնասիրտ էինք։

Առաջին յոթ րոպեներին տեսանք, թե որքան լավն է «Սպորտինգը»:

Սա հիանալի արդյունք է, բայց քառորդ եզրափակիչ դուրս գալու համար անհրաժեշտ է ևս մեկ հանդիպում անցկացնել», – ասել է Պեպը BT Sport-ի եթերում։