Կառլո Անչելոտտի. «Մբապպեն այս պահին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է, նա վճռեց հանդիպման ելքը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ հանդիպումը:

«Մենք լավագույն հանդիպումն չանցկացրինք, բայց սա դիմակայության միայն առաջին հատվածն է։ Այլ կերպ ենք խաղալու տանը։

Գնդակը վերահսկելու հետ կապված խնդիրներ ունեինք, փոխանցումներում հաճախ էինք սխալվում, չէինք կարողանում հաղթահարել ճնշումը։

Երկրորդ խաղում պետք է մի փոքր ավելի մեծ ճնշում գործադրենք։

Մբապպեն այս պահին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է, նա վճռեց հանդիպման ելքը», – ասել է Անչելոտտին Movistar-ի եթերում: