Լիոնել Մեսսին հակառեկորդ է կրկնել

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ տնային խաղի 62-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, հակառեկորդ է կրկնել:

Այս մասին հայտնում է MisterChip-ը Twitter-ում։

Ինչպես նշում է աղբյուրը, Լեոն չի իրացրել վերջին 23 11 մետրանոցներից հինգը։

Այսպիսով, նա կրկնել է Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիի հակառեկորդը։