IDBank Պրեմիեր Լիգա. «Նոան» հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը (VIDEO)

ID Bank Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Նոան» արտագնա խաղում մրցեց «Վեստ Արմենիայի» հետ և հաղթեց՝ 5:2 հաշվով:

Հյուրերի կազմից աչքի ընկան Գոռ Մանվելյանը, Վիրջիլ Պինսոնը, Էդգար Մովսեսյանը (դուբլ), և Արթուր Միրանյանը:

«Վեստ Արմենիայի» կազմից աչքի ընկան Արամ Լոռենցյանը և Կրիստիան Չիդերան:

Այս հաղթանակից հետո «Նոան» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Վեստ Արմենիան» 25 միավորով 7-րդ է: