«Մանչեսթեր Յունայթեդը» վատագույնն է այս ցուցանիշով Եվրոպայում

Ապրիլի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց «Չելսիին» Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի խաղում։

Այս խաղում «Չելսին» 27 հարված է կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, որից 11-ը՝ դարպասին։

Opta-ի տվյալներով՝ 2024 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 10 հանդիպում է անցկացրել և մրցակցին թույլ է տվել 225 հարված դեպի դարպասը։ Սա ամենավատ ցուցանիշն է Եվրոպայի թոփ 5 լիգաների բոլոր ակումբների մեջ։

Այս 10 խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» բաց է թողել 17 գնդակ։