37-ամյա Էդինսոն Կավանին «մկրատ» հարվածով փայլուն գոլի հեղինակ է դարձել (VIDEO)

«Բոկա Խունիորսի» հարձակվող Էդինսոն Կավանին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի գավաթի խաղում։

37-ամյա հարձակվողը «մկրատ» հարվածով գնդակն ուղարկեց կենտրոնական հյուսիսային ցանցը:

Կավանին այս խաղում դուբլ ձեւակերպեց եւ օգնեց իր թիմին հաղթել 3։0 հաշվով։

Այս մրցաշրջանում Կավանին Արգենտինայի Սուպերլիգայում «Բոկայի» կազմում անցկացրել է 8 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։