Անտոնին նշել է, թե ով է իր լավագույն ընկերը «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի վինգեր Անտոնին նշել է թիմում իր լավագույն ընկերոջը։

«Շատ շնորհակալ եմ Աստծուց և իմ ընկերոջը, ում հետ շատ եմ շփվում։ Դիոգու Դալոն ինձ համար ավելին է, քան ընկերը. նա տղա է, ով ինձ ամեն օր օգնում է ակումբում:

Մենք ունենք մի արտահայտություն, որը միշտ ասում ենք միմյանց. «Համբերող տղան անպարտելի է»: Մենք միշտ խոսում ենք այս մասին:

Ես շնորհակալ եմ նրան խորհուրդների, միասին անցկացրած ժամանակի, շփման համար։ Նա ինձ շատ օգնեց»,- ասել է Անտոնին «կարմիր սատանաների» մամուլի ծառայությանը:

Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում է։