Էրլինգ Հոլանդ. «Ես պատրաստ եմ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի վճռորոշ հանդիպումներից առաջ խոսել է իր վիճակի մասին։

«Ես պատրաստ եմ։ Մի փոքր խնդիրներ ունեի։ Ես չէի համբերում վերադառնալու գործին, երբ չկարողացա խաղալ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո։

Հիմա ես վերադարձել եմ և նորից լավ եմ զգում: Մենք դեռ հինգ եզրափակիչ ունենք խաղալու, ես պատրաստ եմ հարձակման անցնել»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում լրագրող Ջո Բրեյը։