Սերխիո Ագուերոն խորհուրդներ է տվել «Լիվերպուլի» հարձակվողին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խորհուրդներ է տվել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսին։

«Հավանաբար թիմակիցներն ու մարզիչը նրան նույն խորհուրդն են տալիս, նա պետք է շարունակի փորձել: Սա առանցքային գործոն է, հատկապես Դարվինի պես ռմբարկուի համար։ Նա ունի հմտություն, նա անընդհատ որոնման մեջ է։ Պետք է նրան հարգանք ցուցաբերել»,- արգենտինացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն են մեջբերում անգլիական լրատվամիջոցները։

Ընթացիկ մրցաշրջանում Նունյեսը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 51 խաղում դարձել է 18 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։