Ռոբին վան Պերսին նոր մրցաշրջանից առաջ կգլխավորի հոլանդական ակումբը

«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին նոր մրցաշրջանից առաջ կգլխավորի «Հերենվենը»: Կողմերը պայմանավորվել են երկամյա պայմանագիր կնքել, հայտնում է AD-ն։

Այս պաշտոնում վան Պերսին կփոխարինի Կիս վան Վոնդերենին, ում հեռանալու մասին մրցաշրջանի վերջում հայտնի դարձավ մի փոքր ավելի վաղ։ Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ «Հերենվենը» Էրեդիվիզիեի աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։

Որպես ֆուտբոլիստ՝ Վան Պերսին հայտնի է նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Ֆեներբախչեի» և «Ֆեյենորդի» կազմում իր ելույթներով, որտեղ նա ավարտեց կարիերան և սկսեց մարզել երիտասարդական թիմում։