ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Լուիս Էնրիկեի հետ

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Մասնագետը հաջողությամբ անցկացնում է իր առաջին մրցաշրջանը փարիզյան գրանդի գլխավորությամբ, թիմն արդեն ապահովել է հաղթանակը Ֆրանսիայի առաջնությունում, ինչպես նաև հասել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ և Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, Լուիս Էնրիկեն ժամանել է Փարիզ՝ երկարաժամկետ նախագիծ կառուցելու համար, և ակումբն արդեն աշխատում է նրա պայմանագրի երկարաձգման վրա։

Իսպանացու գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։