Ժոզե Մոուրինյո. «Ես ընդհանրապես առաջարկ չեմ ստացել այսքան ժամանակ»

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին։

61-ամյա մարզիչը գործազուրկ, երբ հունվարի կեսերին հեռացվեց «Ռոմայից»:

«Քանի՞ առաջարկ ունեմ։ Զրո։ Ես առանց ակումբի եմ, ազատ եմ։ Բայց ես ուզում եմ աշխատել։ Ես ուզում եմ ամռանը վերադառնալ աշխատանքի։

Կարո՞ղ եմ վերադառնալ Պորտուգալիա: Ինչո՞ւ ոչ։ Երբեք մի ասա երբեք, հատկապես ֆուտբոլում։ Ֆուտբոլն իմ կյանքն է։ Ես կարող եմ մարզել ցանկացած տեղ, ես դրա հետ կապված խնդիրներ չունեմ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Metro-ն: