Հայտնի է՝ Լա Լիգայի ապրիլ ամսվա լավագույն մարզչի անունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ճանաչվել է Իսպանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը։

Մրցանակի համար պայքարում «Լոս Բլանկոսի» մարզիչը հաղթեց Մանուել Պելեգրինիին «Բետիսից» և Կիկե Սանչես Ֆլորեսին «Սևիլիայից»։ Անչելոտտին այս մրցաշրջանում երկրորդ անգամ արժանացավ Լա Լիգայի ամսվա լավագույն մարզիչ մրցանակին, առաջինը օգոստոսին էր։

Անցած մեկ ամսվա ընթացքում «Ռեալը» երեք հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում և հաղթել յուրաքանչյուրում` «Մալյորկայի» (1։0), «Բարսելոնայի» (3։2) և «Ռեալ-Սոսյեդադի» (1։0) նկատմամբ։