Corriere della Sera․ Իտալական երկու գրանդներ ցանկանում է թիմ հրավիրել Տիագո Մոտային

«Միլանը» կարող է խանգարել Թուրինի «Յուվենտուսին» գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Տիագո Մոտային։

Ինչպես հայտնում է Corriere della Sera-ը՝ «ռոսոներիները» նույնպես հետաքրքրված են «Բոլոնիայի» մարզչի ծառայություններով։

Հիշեցնենք, որ «Միլանը» ծրագրում է աշխատանքից հեռացնել իր ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլիին անբավարար արդյունքների համար։ «Յուվենտուսն» իր հերթին ցանկանում է բաժանվել Մասիմիլիանո Ալեգրիից։ Երկու ակումբներն էլ Մոտային համարում են գլխավոր մարզչի իրենց առաջնահերթ թեկնածուներից մեկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիագո Մոտան արդեն համաձայնել է գլխավորել «Յուվենտուսը»։