CHAMPIONS LEAGUE. «Բարսելոնան» հաղթեց «Նապոլիին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» տանը մրցեց «Նապոլիի» հետ և հաղթեց՝ 3:1 հաշվով։

Թիմերի միջև կայացած առաջին խաղը ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Կատալոնական ակումբի կազմից աչքի ընկան Ֆերմին Լոպեսը, Ժոաու Կանսելուն և Ռոբերտ Լևանդովսկին։ Հյուրերի միակ գոլը խփեց Ամիր Ռահմանին։

Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում Չավիի թիմը հաղթեց՝ 4:2 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։