«Նապոլին» փնտրում է հարձակվողների, ովքեր ամռանը կարող են փոխարինել թիմում Վիկտոր Օսիմհենին։
Լրագրող Մատեո Մորետտոյի տեղեկություններով՝ «Նապոլին» հետաքրքրված է «Ջենոայի» հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնի ծառայություններով։ Նախկինում իսլանդացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Միլանը», «Ինտերը», Թուրինի «Յուվենտուսը» և Լոնդոնի «Թոթենհեմը»։
Անձամբ՝ ֆուտբոլիստը, հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Գուդմունդսոնը Ա Սերիայի այս մրցաշրջանում խփել է 14 գոլ։ Ֆուտբոլիստը գնահատվում է 60 միլիոն եվրո։ Եթե «Նապոլին» վաճառի Օսիմհենին 130 միլիոնով, ապա ակումբը գումար կունենա 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։