Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել իսպանական ակումբը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է աշխատանքի անցնել Լա Լիգայում, հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ մասնագետը կարող է պաշտոնանկ արվել այս ամառ։ Պոչետինոյով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», որը փոխարինող է փնտրում Դիեգո Սիմեոնեին։

Լա Լիգայի 34 տուրից հետո «Ատլետիկոն» վաստակել է 67 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։