Ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան դերասան է դարձել

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան դերասան է դարձել, հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը նկարահանվել է «4 զրո» կատակերգական ֆիլմում։ Պոգբան խաղացել է մի մարդու, ով մարզում է երիտասարդ ֆուտբոլիստների։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականի գարնանը։

Փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆրանսիացին 4 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։

Պոգբան Իտալիայի քառակի չեմպիոն է, երկու անգամ՝ Իտալիայի գավաթակիր և Եվրոպա Լիգայի հաղթող։ Ֆրանսիայի հավաքականի հետ կիսապաշտպանը դարձել է աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն։