Դանիել Կարվախալ. «Հուսով եմ, որ նրանց համար հրաժեշտի խաղ չի լինի»

Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է իր երեք թիմակիցների ապագայի մասին։ Խոսքը կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի, ինչպես նաեւ կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսի մասին է։

««Բավարիայի» դեմ խաղը Կրոոսի, Մոդրիչի և Նաչոյի համար վերջին տնային խաղը կլինի՞ Չեմպիոնների Լիգայում․ Դժվար է իմանալ, թե ինչ վիճակում են այս խաղացողները: Այժմ մենք կենտրոնացած ենք մրցաշրջանի ավարտի վրա և ցանկանում ենք վայելել յուրաքանչյուր հանդիպում։

Հուսով եմ, որ վաղվա հանդիպումը իմ որոշ թիմակիցների համար Չեմպիոնների Լիգայում տնային հրաժեշտի խաղ չի լինի: Բայց եթե դա տեղի ունենա, ես հուսով եմ, որ հիանալի գիշեր կլինի»,- Կարվախալի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ այս երեք ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են մրցաշրջանի ավարտին։