Վիրջիլ վան Դեյկը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող է հեռանալ թիմից։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են մի քանի ակումբներ, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրան։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, կցանկանար երկարաձգել պայմանագիրն իր թիմի հետ։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Միլանը», «Ինտերը», «Ատլետիկոն», «Ալ-Հիլալը» և «Ալ-Նասրը»։

32-ամյա Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի սկզբից։ Հոլանդացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Այս մրցաշրջանում նա Պրեմիեր Լիգայում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» 35 հանդիպումներից 75 միավորով 3-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։