Զինեդին Զիդանը անդրադարձել է «Բավարիան» գլխավորելու լուրերին

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է Մյունխենի «Բավարիայում» հնարավոր աշխատանքի մասին հարցին։

«Կլինե՞մ «Բավարիայի» գլխավոր մարզիչ. Ոչ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Բավարիայի» ղեկավարությունը դիտարկում է Զիդանի թեկնածությունը։