IDBank Պրեմիեր Լիգա․ «Վեստ Արմենիան» հաղթեց «Ուրարտուին» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Վեստ Արմենիան» տանը մրցեց գործող չեմպիոն «Ուրարտուի» հետ և հաղթեց՝ 1:0 հաշվով։

Տանտերերի հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց թիմի հարձակվող Զախար Տարասենկոն։

Նշենք, որ «Ուրարտուն» 45 միավորով 4-րդ է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վեստ Արմենիան» 31 միավորով 7-րդն է։