«Չելսին» որոշում է կայացրել Մաուրիսիո Պոչետինոյի ապագայի վերաբերյալ

«Չելսին» որոշում է կայացրել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ապագայի վերաբերյալ։

Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ «Չելսիի» ղեկավարությունը հակված է արգենտինացուն չհեռացնել թիմից։

Ըստ աղբյուրի՝ այժմ մեծ է հավանականությունը, որ հաջորդ մրցաշրջանում Պոչետինոն կմնա «Չելսիի» գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ Պոչետինոն այս մրցաշրջանում նաև օգնեց «Չելսիին» դուրս գալ Լիգայի գավաթի եզրափակիչ և Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ։ Մաուրիսիոյի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։