Լուիս Էնրիկեն կարող է վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնան» հույս ունի, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ապագայում կվերադառնա թիմ։ Sport-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը չի կորցնում հույսը, որ իսպանացի մասնագետը կհրաժարվի երկարաձգել փարիզցիների հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն արդեն նոր պայմանագիր է պատրաստում Էնրիկեի համար, քանի որ ղեկավարությունը գոհ է իսպանացու գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղից։ Փարիզցիները հաղթեցին առաջնությունն ու դուրս եկան Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ։ Թիմը նաև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունի։

Նշենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի պայմանագիրը նույնպես ավարտվում է 2025 թվականի ամռանը։