IDBank Պրեմիեր Լիգա․ «Նոան» գերգոլառատ խաղում հաղթեց «Արարատին» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Նոան» ընդունեց «Արարատին» և գերգոլառատ խաղում հաղթեց՝ 4:3 հաշվով։

Տան տերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը, ևս մեկական անգամ աչքի ընկան Մաին և Մաթեուն։ «Արարատի» կազմից աչքի ընկան Սերոբ Գալստյանը, Արմեն Նահապետյանը և Ռանսոմը։

Նշենք, որ այս խաղից հետո «Նոան» 52 միավորով 2-րդն է, իսկ «Արարատը» 30 միավորով՝ 6-րդը։