Դանի Օլմո. «Մենք շատ մոտ էինք, ունեինք շանսեր, բայց սա ֆուտբոլ է»

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն մեկնաբանել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայից 1/8-րդ եզրափակչից դուրս մնալը։

«Մենք շատ մոտ էինք, ունեինք շանսեր, բայց սա ֆուտբոլ է։ Մենք դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից, իսկ մրցակիցն առաջ անցավ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Երեկ «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, սակայն «Ռեալը» առաջ է անցել՝ հաղթելով առաջին խաղում։