Չավի․ «Նա արդեն օգնել է մեզ և կշարունակի օգնել ապագայում»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է հարձակվող Վիտոր Ռոկեի վիճակի մասին, ով թիմին միացել է հունվարին «Ատլետիկո Պարանաենսից»:

«Ռոկեն մրցում է Լևանդովսկու և այլ հարձակվողների հետ: Նա արդեն օգնել է մեզ և կշարունակի օգնել ապագայում։ Եթե ​​Ռոկեն արժանի է դրան, ապա նա, անկասկած, խաղային րոպեներ կստանա առաջիկա հանդիպումներում»,- Չավիի խոսքերը մեջբերում է AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա բրազիլացին Լա Լիգայի յոթ խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։