IDBank Պրեմիեր Լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վեստ Արմենիային» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Վեստ Արմենիա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Խաղի մեկնարկից արդեն երկու րոպե անց այս խաղում միակ գոլն իր ակտիվում գրանցեց Դուարտեն։

«Վեստ Արմենիան» 31 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արարատ-Արմենիան» այս խաղից հետո 65 միավորով երկրորդն է։