Թոմաս Տուխելը ասել է, թե ով գոլ կխփի «Ռեալին» «Բավարիայից»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների Lիգայի վճռորոշ հանդիպումներից առաջ խոսել է մյունխենյան ակումբի վնասվածք ստացած ֆուտբոլիստների վիճակի մասին։

«Ուպամեկանոն վնասվածք է ստացել մարզման ժամանակ, նրա մասնակցությունը «Այնտրախտի» հետ հանդիպմանը կասկածի տակ է։ Սերժ Գնաբրին երեքշաբթի կխաղա Չեմպիոնների Լիգայում։ Նա խաղադաշտ դուրս կգա ու գոլ կխփի «Ռեալին»։

Ինչ վերաբերում է Լերոյ Սանեին, ապա մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպիսին է նա Մադրիդի դեմ խաղից առաջ։ Նա անցկացրել է իր առաջին անհատական ​​մարզումը, եւ այստեղ ոչ մի կանխատեսում չի կարելի անել»,- ասել է Տուխելը։