«Բարսելոնան» առաջնահերթ տարբերակ չի համարում Ժոաու Կանսելուին և Ժոաու Ֆելիշին

«Բարսելոնան» որոշել է, որ այլևս ջանքեր չի գործադրի «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով պաշտպան Ժոաու Կանսելուին և Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով հարձակվող Ժոաու Ֆելիշին ակումբում պահելու համար: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը պայմանագիր կկնքի այս խաղացողների հետ միայն այն դեպքում, եթե դա տնտեսապես իրագործելի լինի։ Միաժամանակ ընդգծվում է, որ «Բարսելոնան» ավելի շատ ցանկանում է ակումբում պահել Կանսելուին, քան Ֆելիշին։

Վինգերն այնքան էլ մեծ տպավորություն չի թողել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի վրա, ուստի 24-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է միայն որպես թիմի լրացուցիչ խաղացող, այլ ոչ՝ հիմնական։