PREMIER LEAGUE. «Լիվերպուլը» չկարողացավ հաղթել «Վեսթ Հեմին» (VIDEO)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրի արտագնա խաղում «Լիվերպուլը» չկարողացավ հաղթել «Վեսթ Հեմին»։

Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմի կազմում գոլերից մեկը խփեց Էնդրյու Ռոբերտսոնը, իսկ երկրորդը սեփական դարպասն ուղարկեց Ալֆոնս Արեոլան։

«Լիվերպուլն» ունի 75 միավոր, ակումբը Պրեմիեր Լիգայի աղյուսակում 3-րդն է և զիջում է «Մանչեսթեր Սիթիին» (76 միավոր, երկու խաղ պակաս) և «Արսենալին» (77 միավոր, մեկ խաղ պակաս):