Մոհամեդ Սալահը վիճաբանության մեջ է մտել Յուրգեն Կլոպի հետ

Մոհամեդ Սալահը վիճաբանության մեջ է մտել Յուրգեն Կլոպի հետ:

«Վեսթ Հեմի» հետ խաղում 79-րդ րոպեին եռակի փոխարինումից առաջ մարզիչը ինչ-որ բան է ասել «Լիվերպուլի» հարձակվողին  ինչին նա բուռն է արձագանքել։

Սալահի և Կլոպի միջև բանավոր վեճ է սկսվել , ինչի արդյունքում եգիպտոսցին դժգոհություն է հայտնել։

Դարվին Նունյեսը, ով պատրաստվում էր փոխարինման դուրս գալ Մոհամեդի և Ջո Գոմեսի հետ, եգիպտոսցուն հեռացրեց մարզչից և փորձեց հանգստացնել նրան։

Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։