Հայտնի է՝ ով կարող է գլխավորել «Միլանը»

«Անտվերպենի» գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը կարող է գլխավորել «Միլանը», հաղորդում է MilanNews.it-ը՝ SportMediaset-ին հղում անելով։

Ակումբը դիտարկում է տարբեր թեկնածուների, սակայն 47-ամյա հոլանդացին այս պահին ֆավորիտ է համարվում։ Նշվում է, որ ֆավորիտն ավելի վաղ Անտոնիո Կոնտեն էր, բայց ակումբը չունի այն աշխատավարձերի և տրանսֆերների բյուջեն, որը խնդրել էր մասնագետը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջինս որոշել է գլխավորել «Նապոլին»։

Վան Բոմելն «Անտվերպենը» գլխավորել է 2022 թվականի ամռանից։ Թիմը խաղացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ այժմ Բելգիայի առաջնության փլեյ-օֆֆի խմբում հինգերորդն է։

Մարկը «Միլանում» խաղացել է 2011-ից 2012 թվականներին։