«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ ապագայում կարող է հեռանալ թիմից

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն։

Ըստ աղբյուրի՝ Լևանդովսկին այն խաղացողներից է, ում «Բարսելոնան» կարող է վաճառել այս ամառ՝ ակումբի ֆինանսական վիճակը բարելավելու համար։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կատալոնական թիմը ցանկանում է նվազեցնել հարձակվողի աշխատավարձը։ Լրագրող Աարոն Դոմինգեսի տվյալներով՝ այս մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը վաստակել է 26 մլն եվրո, իսկ հաջորդ մրցաշրջանում նրա աշխատավարձը կկազմի 32 մլն եվրո։