IDBank Պրեմիեր Լիգա․ «Արարատ-Արմենիան» դժվարին պայքարում հաղթեց ԲԿՄԱ-ին (VIDEO)

ID Bank Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում մրցեց ԲԿՄԱ-ի հետ և մեծ դժվարությամբ հաղթեց՝ 1:0 հաշվով։

Հանդիպման միակ հաղթական գոլը 90+10-րդ րոպեին խփեց Արթուր Սերոբյանը։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» 49 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը, իսկ ԲԿՄԱ-ն 22 միավորով 8-րդ տեղում է։