Մասիմիլիանո Ալեգրի․ «Ջան Պիերո Գասպերինին հիանալի մարզիչ է «Ատալանտայի» համար»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է «Ատալանտայի» մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի աշխատանքի մասին, որի թիմի հետ թուրինյան թիմը կհանդիպի Իտալիայի գավաթի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչում։

«Կարծում եմ, որ Գասպերինին հիանալի, լուրջ աշխատանք է կատարել և անում է իր ակումբի հետ։ Նրա օրոք թիմը շատ է առաջադիմում, և այժմ ամեն ինչ հիանալի է ընթանում. ակումբը դուրս եկավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ և Իտալիայի գավաթի եզրափակիչ, իսկ առաջնությունում պայքարում է Չեմպիոնների Լիգա դուրս գալու համար: Գասպերինին շատ լավ աշխատանք է կատարում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։

Այսօրվա դրությամբ «Յուվենտուսը» զբաղեցնում է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը Թուրինյան թիմը 33 խաղից հետո ունի 64 միավոր։ «Ատալանտան» վեցերորդ տեղում է՝ 10 միավորով զիջելով «Յուվենտուսին»: Այս ակումբների միջեւ Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 15-ին։