«Զենիթի» կիսապաշտպանը չի ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականում

«Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն չի ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը։

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անում է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի 20-ամյա ֆուտբոլիստը փոխի ֆուտբոլային քաղաքականությունը։ Նշվում է, որ Կովալենկոն ցանկանում է հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը դաշտում անցկացրել է 291 րոպե՝ մասնակցելով 11 հանդիպման, սակայն արդյուավետ գործողություններով աչքի չի ընկել։